«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Մոտալուտ վախճանդ ինքդ էլ ես զգում, վիժվա՛ծք

Մոտալուտ վախճանդ ինքդ էլ ես զգում, վիժվա՛ծք
25.12.2024 | 17:40

Նույնիսկ չափավոր տգետը կհասկանար, որ եթե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ», ինչպես բարբաջում ես քո գրառումով, ապա Ադրբեջանին մնում էր ընդամենը համաձայնել արդյունքին՝ եթե չասեմ ավելին։

Բայց բացառիկ տգետ քայլարած աֆերիստին անընկալելի են նույնիսկ միջազգային պարզագույն դիվանագիտական աքսիոմները…

Չմանրամասնեմ՝ դու, իշխանատենչությանդ ու ագահությանդ հագուրդ տալով, պատմության աղբանոց ես նետվելու որպես Արցախն ու մեր մատաղ սերուդի լավագույն ներկայացուցիչներին գլխատած, Հայաստանը մաս առ մաս թշնամու տիրապետությանը վաճառած հայրենիքի դավաճան եւ ազգակործան դահիճ։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Կարծում եմ մոտալուտ վախճանդ ինքդ էլ ես զգում, վիժվա՛ծք…

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ